Շոու-բիզնեսՏեսանյութ

Քիմ Քարդաշյանը մոր 64-ամյակի առթիվ վարձակալել է իրենց նախկին տունը և ճաշկերույթ կազմակերպել. Տեսանյութ

Քիմ Քարդաշյանը մոր 64-ամյակի առթիվ վարձակալել է իրենց նախկին տունը և ճաշկերույթ կազմակերպել

«Այս տան հետ են կապված մեր բոլոր հիշողությունները»։ Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը մոր Քրիս Ջեների ծննդյան 64-ամյակի կապակցությամբ վարձակալել է Բևեռլի Հիլզում գտնվող իրենց նախկին տունը և անակնկալ երեկույթ կազմակերպել նրա համար, գրում է Daily Mail-ը:

39-ամյա Քիմն անակնկալը լիարժեք դարձնելու համար նույնիսկ փոխել է տան պատերի պաստառներն ու խոհանոցի կահույքն այնպես, ինչպես եղել է իրենց բնակության տարիներին:

Աղբյուրը գրում է, որ անակնկալի մասին ընտանիքի անդամներից ոչ ոք տեղյակ չի եղել. Քիմը նրանց ու Քրիսի մտերիմ ընկերուհիներին Բևեռլի Հիլզում ճաշի է հրավիրել:

«Ես վարձակալել եմ մեր մանկության տունը: Այս տան հետ են կապված մեր բոլոր՝ հատկապես հայրիկի հետ կապված հիշողությունները: Այստեղ են ծնվել Քարդաշյան ընտանիքի բոլոր երեխաները»,- Instagram-ում հայտնել է Քիմը:

«Ցանկացած ոք, ով ճանաչում է մորս, գիտի, որ նա զգացմունքային մարդ է»,- հայտնել է Քիմը տեսանյութում, որտեղ 64-ամյա Քրիս Ջեներն ակնհայտորեն հուզված տեսք ունի:

Քիմի խոսքով՝  ճաշի ընթացքում ընտանիքի անդամներն արտասվել են, քանի որ մտովի վերադարձել են անցյալ:

Նշենք, որ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայր Քրիս Ջեները նոյեմբերի 5-ին տոնել է ծննդյան 64-ամյակը: Իրապատում շոուի աստղի ծննդյան տոնը մաղթանքներով, անակնկալներով ու նվերներով են «հագեցրել» վերջինիս երեխաները:

39-ամյա Քիմ Քարդաշյանն Instagram-ում գրել էր. «Ծնունդդ շնորհավոր, մամ: Այսօր քո օրն է: Դու ամբողջ աշխարհում լավագույն մայրն ես: Երբ տեսնում եմ, թե ինչպես ես կարողանում հոգալ քո 6 երեխաների, միլիոնավոր թոռների մասին ու նրանց ստիպում սիրված ու առանձնահատուկ զգալ, քո հանդեպ իմ հարգանքն ու սերն օրըստօրե ավելանում է»:

Կիսվել