Մամուլ

Այսօր բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակի օրն է

Այսօր բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակի օրն է։ Բարերարը կյանքից հեռացավ 2017 թվականի հոկտեմբերի 18-ի առավոտյան՝ 68 տարեկան հասակում:

Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949թ.-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Երկար տարիներ որպես լրագրող աշխատել է «Օգոնյոկ» ամսագրում և «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականում։ Հետագայում սկսել է զբաղվել գործարարությամբ՝ նավթի մատակարարման ոլորտում:

Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի զարգացման գործում: Հայրապետյանն ամենախոշոր ներդրողներից մեկն է Արցախի ժամանակակից պատմության մեջ։

Լևոն Հայրապետյան

Գտնվելով անազատության մեջ` Լևոն Հայրապետյանը շարունակում էր բազմաթիվ բարեգործություններ անել: Ապրիլյան պատերազմի օրերին բարերարը ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում Արցախին:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը ռուս իրավապահների կողմից ձերբակալվել էր 2014 թ.-ի հուլիսի 15-ին և դատապարտվել 4 տարվա ազատազրկման` խոշոր գումար յուրացնելու մեղադրանքով։

Գործարարը քաղցկեղով հիվանդ էր, ուներ նաև այլ առողջական խնդիրներ, որոնք, ըստ Հայրապետյանի փաստաբանի, կալանքի հետ անհամատեղելի էին:

Կիսվել