Ազատ խոսք

Ալիևը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին, իսկ ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի դեմ քրգործ է հարուցում. Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշում է, որ միջազգային ասպարեզում կարեւորագույն իրադարձություններ են տեղի ունենում, իսկ Հայաստանում ՀՔԾ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ քրգործ է հարուցում, իսկ քննչական խումբը առավոտից ՀՀԿ գրասենյակում Թովմասյանի վրա «կեղտ է ման գալիս»:

Նա, մասնավորապես, նշել է.

«Թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում են: Պուտինը Էրդողանին հրավիրել է Մոսկվա: Թրամփը Էրդողանին աղմկահարույց նամակ-առաջարկ է հղել: Բաքվում կայանում է թյուրքալեզու պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Ալիեւը բաց թեքստով խոսում է Զանգեզուրի մասին: Ադրբեջանական քարոզչամեքենան ողջ թափով աշխատում է մեր դեմ թե Ռուսաստանում, թե Արեւմուտքում: Ադրբեջանցիները պատրաստվում են սահմանային սադրանքների:

Իսկ ի՞նչ ենք անում մենք:

Նիկոլը 10 մլն ծառ տնկելու խոստում է տալիս, ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի դեմ քրգործ է հարուցում, առավոտվանից Հանրապետականի գրասենյակում քննչական խումբը Թովմասյանի վրա կեղտ է ման գալիս:

Հա, մեկ էլ Միլանում եւ Հռոմում ազգովի սուրճ խմելու ենք պատրաստվում: Դե արի ու մի խենթացիր»:

Կիսվել