Մամուլ

Ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները նույնպես կարող են վերանորոգել իրենց բնակարանները՝ օգտվելով այս ծրագրից

Ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները նույնպես կարող են վերանորոգել իրենց բնակարանները՝ օգտվելով այս ծրագրից։ Ազգային հիփոթեքային ընկերությունը Ֆրանսիական զարգացման գործակալության և Եվրամիության հետ համատեղ իրականացնում է բնակարանային  պայմանների և էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված ծրագիր:

Վարկերի գծով թիրախային խումբ են հանդիսանում ցածր և միջին եկամտի մակարդակ ունեցող թվով 3․000 տնային տնտեսություններ։ Ծրագիրն ուղղված է խթանելու ցածր եկամուտ ունեցող և միջին եկամտի մակարդակ ունեցող բնակչության բնակարանների վերանորոգումը, հատկապես՝ մարզերում (Ծրագրին չի մասնակցում միայն Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանը), ինչպես նաև խթանելու ֆինանսական հաստատությունների կողմից էներգաարդյունավետ վերանորոգում ֆինանսավորելու նպատակով փոքրածավալ և առավել երկարաժամկետ վարկերի տրամադրումը։

Ջերմ Օջախ վարկատեսակի հիմնական պայմաններն են՝

bnakarani veranorogum1

Տնային տնտեսությունները պետք է վերանորոգման ներդրումների ավելի քան 40%-ը ուղղեն էներգաարդյունավետ միջոցառումների և սարքերի ձեռքբերմանը, որոնց մեջ 20%-ի չափով կարող են ձեռք բերել նաև կենցաղային տեխնիկա։

bnakarani veranorogum2

Եթե պատրաստվում եք վերանորոգել Ձեր բնակարանը կամ բարելավել բնակարանային պայմանները, ապա առաջարկվում են նաև հետևյալ վարկատեսակը:

bnakarani veranorogum3

Աղբյուր՝ iravan.net

Կիսվել