Մամուլ

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանը կդառնար 23 տարեկան

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան։

Ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը Գյումրի քաղաքից էր: Նա տանկիստ էր։ Հերոսն իր տանկով մխրճվել էր հակառակորդի տանկերի մեջ, խոցել թշնամու երեք տանկ ու ինքն էլ նահատակվել իր տանկի մեջ՝ Ջաբրայիլում:

Տիգրանը կենսուրախ էր, կյանքով լի, աշխույժ, հումորով, շատ ընկերասեր, շատ խելոք և շատ պարտաճանաչ. այսպես են նրան հիշում հարազատները:

Կիսվել նյութով