Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ:
Այս ամսաթիվը նշանակալի է երկրի նորագույն պատմության մեջ և դարձել է կարևոր քաղաքական և տնտեսական վերափոխումների, միջազգային լայն համագործակցության խորհրդանիշ:
Համոզված եմ, որ մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները կշարունակեն նպաստել առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության արդյունավետության բարձրացմանը:
Օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառուղջություն և բարեկեցություն, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: