ԱշխարհՇոու-բիզնես

«Ես գալու եմ Հայաստան, այնտեղ շատ նախագծեր ունեմ, ցանկանում եմ հայերի համար աշխատատեղեր ստեղծել». Քիմ Քարդաշյան

«Ես գալու եմ Հայաստան, այնտեղ շատ նախագծեր ունեմ, ցանկանում եմ հայերի համար աշխատատեղեր ստեղծել»: Ամերիկյան ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանը մեծ պլաններ ունի Հայաստանի հետ կապված ու այս ուղղությամբ բավականին մեծ աշխատանքներ է կատարում։

«Հույս ունեմ իմ առաջիկա այցը Հայաստան հիանալի նորություններ կբերի, քանի որ ես մեծ ծրագրեր ունեմ։ Ես գալու եմ Հայաստան և փորձելու եմ Հայաստանում ուղիներ գտնել՝ օգնելու առևտրի մեծացմանն ու հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ինչը ներառում է նաև ապագայում այստեղ «skims»-ի արտադրությունը»,-այս մասին գրել է Քիմ Քարդաշյանը թվիթերում։

Նշենք, որ օրերս համացանցում տարածվեց, որ Քիմ Քարդաշյանի «skims» բրենդի ներքնաշորերն արտադրված են Թուրքիայում, ինչը մտահոգել էր Ամերիկայի հայկական համագումարին։

Քիմ Քարդաշյանն այդ ամենը բացատրել է նրանով, որ ինքը ցանկանում է իր բրենդի ապրանքները լինեն հնարավորինս լավագույնը՝ սկսած կտորից, դիզայնից, կարից, ինչը հնարավոր է իրագործել Թուրքիայում։ 

Քիմ Քարդաշյան

Ամերիկայի հայկական համագումարը շնորհակալություն է հայտնել հայուհուն՝ ցեղասանության ճանաչման գործում ունեցած ներդրման համար։

Կիսվել նյութով