Հարգելի Սերժ Թանկյան, խնդրում եմ բացատրել՝ երկու Ռոբերտներից ո՞վ է իսկական հայը և ՀՀ հպարտ քաղաքացին
«Հարգելի Սերժ Թանկյան, խնդրում եմ ինձ բացատրել, թե երկու Ռոբերտներից ո՞վ է իսկական հայը և ՀՀ հպարտ քաղաքացին…» ,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մալյանը․
«Առաջին լուսանկարում ՀՀ քաղաքացի Ռոբերտ Դավթյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հարց է տալիս ՀՀ վարչապետ Փաշինյանին: Ռոբերտը Հայաստանի Հանրապետության փողերով մեկնել է ԱՄՆ, Բոստոն ուսանելու:
Հատուկ Ռոբերտի համար կառավարության որոշում կա, որով Ռոբերտի բանակում ծառայությունը փոխարինվել է 2 տարվա աշխատանքով:
Ռոբերտին ՀՀ բյուջեից հատկացված փողերի միակ պայմանը եղել է այն, որ նա մեր փողերով ԱՄՆ-ում ուսանելուց հետո վերադառնա Հայաստան և գոնե ՀՀ բանակում ծառայության փոխարեն երկու տարի աշխատի Հայաստանում: Ռոբերտ Դավթյանը ճարպիկ տղա է:
Նա ավարտելուց հետո քցել է Հայաստանի Հանրապետությանը և չի վերադարձել: Ավելին` Ռոբերտը ըստ էության արդեն քրեական հետախուզման մեջ պետք է լիներ պարտադիր զին ծառայությունից խուսափելու հոդվածով, սակայն ինչպես տեսնում եք նա ազատորեն հանդիպում և հարցեր է տալիս ՀՀ վարչապետին:
Մյուս լուսանկարում ՀՀ քաղաքացի Ռոբերտ Աբաջյանն է, ով չփախավ ԱՄՆ, մնաց մեր երկրում, ծառայեց բանակում ու զոհվեց մեր երկրի սահմանները պաշտպանելիս:
Հարգելի Սերժ Թանկյան, Խնդրում եմ ինձ բացատրել, թե երկու Ռոբերտներից ո՞վ է իսկական հայը և ՀՀ հպարտ քաղաքացին…»