«Աղջիկս շատ էր հուզվել». Անահիտ Կիրակոսյանի անակնկալը դստեր 16-ամյակին
«Աղջիկս շատ էր հուզվել»: Անահիտ Կիրակոսյանի ընտանիքն օրերս նշել է կրտսեր դստեր 16-րդ տարեդարձը: Ծնողները մեծ խնջույք են կազմակերպել ռեստորանային համալիրներից մեկում, իսկ լուսանկարները տրամադրել են BRAVO.am-ին:
«Աննան հրավիրել էր իր բոլոր ընկերներին: Խնջույքին մասնակցեցին այն մարդիկ, որոնց ընտրել էր աղջիկս: Իսկ մենք ամեն բան արել էինք՝ անակնկալներով օր ապահովելու համար»,-նշել է Անահիտը:
Դերասանուհու խոսքով՝ քանի որ աղջիկը նկարչուհի է, սրահում տեղադրել են մոլբերտ, որի վրա փակցված են եղել աղջկա տարբեր տարիների լուսանկարները. «Բացի դա, բոլորը հյուրերը բարեմաղթանքներ են գրել»:
Անահիտը պատմել է նաեւ, որ աղջիկը ցանկացել է արջուկի թեմատիկայով քաղցր սեղան ունենալ.«Ասում էր՝ դրանով ուզում է հրաժեշտ տալ մանկությանը, վերջին մանկական ծնունդը կլինի, եւ մենք այդ ամենը պատրաստել էինք իր համար՝ որպես անակնկալ: Խնջույքի ավարտին նաեւ սպիտակ մեծ արջուկը մեզ հյուր եկավ»:
Երեկոյի ամենահուզիչ պահը եղել է Անահիտի եւ ավագ դստեր՝ Լաուրայի կատարումը հոբելյարի համար.«Երգի բառերը փոքր-ինչ փոխել էինք, Լաուրան երգում էր որպես քույր, իսկ ես՝ որպես մայր, Աննան շատ էր հուզվել»,-եզրափակել է դերասանուհին:
Աղբյուր՝ bravo.am