Ազատ խոսք

«Փաստորեն մեր ճակատագիրը կախված է մեկ մարդուց ու այդ մեկ մարդը Ավինյա՞նն է»․ Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն մեր ճակատագիրը կախված է մեկ մարդուց ու այդ մեկ մարդը Ավինյա՞նն է։

Բա էլ ուր մնաց ժողովուրդը, որ հաշվի չեք առնում ժողովրդի կարծիքը Ամուլսարի հետ կապված։ Ինչու է Նիկոլը հիմնվում ու շարժվում Ավինյանի ասածով` «մութ» խոսակցությունների հիման վրա, եթե ձեզ էլ է ձեռնտու, որ Ամուլսարը պետք է հանք դառնա, դուխով ասեք, էլ ընկել եք հեռվից եք գալիս, որ ինչ․․․

Ու եթե ձեր որոշումները անքննելի են, ուրեմն շատերդ պատրաստվեք հրաժարականներ ներկայացնելու, որովհետև Ամուլսարը հանք չի դառնալու։
Իսկ եթե պատրաստ եք ժողովրդի վրա մենթեր շաղ տալու` առաջ չընկնեմ, հետո կասեմ»։

Կիսվել