Շոու-բիզնես

Ամբողջ աշխարհում մեղքն ապացուցում են, նոր տույժի ու պատժի ենթարկում, մեզ մոտ՝ հակառակն է․ Նարեկ Բավեյանը ֆինանսական տույժի է ենթարկվել

«Ամբողջ աշխարհում մեղքն ապացուցում են, հետո նոր են տույժի ու պատժի ենթարկում, իսկ մեզ մոտ՝ հակառակն է»։ Այս մասին երգիչ Նարեկ Բավեյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ իր պաշտոնյա ընկերների ուշադրությունը հրավիրելով քաղաքապետարանի սխալմունքի վրա, որի հետևանքով ինքը ֆինանսական որոշակի կորուստ է ունեցել։

ԴԱՀԿ ծառայությունից Նարեկին նամակ է եկել այն մասին, թե երգիչը խախտման համար չվճարած տուգանք ունի, որի համար նրանից գումար են պահել։ Ավելի ուշ՝ նրա խոսքով, որոշակի քաշքշուկից հետո, ինքն ապացուցել է, որ ինքը տուգանքը վճարել է։

«Հայաստանում ասում են, թե գնա անմեղությունդ ապացուցի, մենք քեզ արդեն պատժել են․ գնա ապացուցի՝ մենք քեզ գումարդ հետ կվերադարձնենք»,- գրել է Նարեկը։

Կիսվել