Շոու-բիզնես

Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանների որդու 5-ամյակի թեմատիկ խնջույքը, նրանց տան նոր բնակիչն ու հայտնի հյուրերը. ֆոտոշարք

Երեկ մանկական ժամանցի վայրերից մեկում Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանները նշել են իրենց որդու՝ Ալեքսի 5-ամյակը։ Փոքրիկի տարեդարձը համընկնում է դերասան հայրիկի՝ Ալեքսանդր Բաբասյանի տարեդարձի հետ, սակայն այս տարի, ծնողները որոշել են՝ տոնն ամբողջությամբ նվիրելու են Ալեքսին՝ կազմակերպելով մանկական խնջույք։

Tert.am Life-ը ներկա է եղել տարեդարձին, առանձնացրել հետաքրքիր դրվագներն ու զրուցել հոբելյարի մայրիկի՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանի հետ։

Խնջույքի հետ կապված գրեթե ամեն ինչ ընտրել է 5-ամյա Ալեքսը, որը վերջին շրջանում հետագրքրված է Բեթմենի հերոսով։ Մայրիկը նշեց՝ որդին արդեն մի ամբողջ հավաքածու ունի՝ Լեգո Բեթմենից։

aleqsandr babasyan 2

«Մի քանի ամիս առաջ ես իրեն պարբերաբար հարցնում էի, թե  ինքն իր տարեդարձի օրը  ինչ հերոսներ է ցանկանում տեսնել և ինքն անընդհատ ասում էր, որ Բեթմեն է ուզում։ Սկզբում ինքս ուրիշ տորթ էի ընտրել, բայց Ալեքսը հետո ասաց, որ այս մեկն է ուզում։ Միակ բանը, որն իրենից առանձին եմ ընտրել՝ պոստերն էր»,- նշեց Լիլիթը։

Եթե նման նվերներ, Լիլիթի խոսքով, Ալեքսը ստանում է գրեթե ամեն օր, ապա փոքրիկ հոբելյարի համար կար մի նվեր, որն անսպասելի է եղել։ Նրանց տունն արդեն նոր բնակիչ ունի՝ Պոմերանյան շպից ցեղատեսակի շուն, որին նրանք անվանել են Ծիգա։

aleqsandr babasyan 3

«Վերջին շրջանում ինքն անըդհատ ասում էր, որ շունիկ է ուզում։ Տանը շուն պահելուն և՛ Սաշն էր դեմ, և՛ իմ ծնողներն էին ասում, թե ինչպես ենք բնակարանում շուն պահելու։ Արդեն տրամադրվել էինք, որ շունիկ չենք ունենալու, բայց ես որոշեցի, որ Ալեքսը պետք է շուն ունենա։ Կարծում եմ,  այն երեխաները, որոնք մեծանում են կենդանիների հետ՝նրանց խնամելով, անհամեմատ ավելի  բարի են, գիտեն ինչպես հոգ տանել, սիրել կենդանիներին։ Ինքս կենդանիներ շատ-շատ եմ սիրում»,- նշեց Լիլիթը։

Նրա խոսքով որդին շատ էմոցիոնալ է արձագանքել այդ անսպասելի նվերին․  «Իրականում Ալեքսն ինքն էլ չէր հավատում, որ շունիկ կունենա։ Ես իրեն օրեր առաջ ասացի, որ երազ եմ տեսել՝ արկղ ենք բացում և այնտեղ շունիկ է։ Ինքն ասաց, թե ափսոս, որ դա միայն երազում է և խնդրեց, եթե ոչ շունիկ, ապա գոնե փոքրիկ ծովախոզուկ։ Տարեդարձի օրը՝ արդեն գիշերը ես շունիկին տարա ուրիշ սենյակ, որ առավոտյան նվիրենք, սակայն շունիկը սկսեց լացել և որոշեցինք մի փոքր շուտ տալ նվերը»։  

aleqsandr babasyan 4

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել նյութով