ՄամուլՏեսանյութ

Հայաստանն ունենալու է լավագույն հետախուզություններից մեկը․ Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

Հայաստանն ունենալու է լավագույն հետախուզություններից մեկը․ Արթուր Վանեցյան

Համոզված եմ, որ Հայաստանն ունենալու է լավագույն հետախուզություններից մեկը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Հայ ժողովուրդը այս կամ այն հանգամանքնեիրց ելնելով հնարավորություն ունի իրականում ունենալ շատ լուրջ հետախուզություն»։

Ինչ վերաբերում է արտաքին հետախուզության առանձին կառույցի ստեղծմանը՝ Վանեցյանն ասաց, որ այդ հարցը քննարկվել է․ «Դեռեւս քննարկվում է , որոշում չկա։ Ես առաջարկել եմ սկզբնական շրջանում առանձնացնել այն ԱԱԾ-ից, բայց պետք է հաշվի առնենք, որ դրա համար լրացուցիչ ռեսուրսներ են պետք ու պետք է գնահատենք՝ արդյոք էֆեկտիվ կլինի առանձին հետախուզական ծառայություն ունենալ, թե ավելի էֆեկտիվ կլինի այս ֆորմատով, որով մենք աշխատում ենք»։

ԱԱԾ տնօրենը կարծիք հայտնեց, որ ՀՀ իրավական համակարգում պետք է իրականացվեն լուրջ բարեփոխումներ․ «Կարծում եմ՝ առաջիկայում այդ նախաձեռնությունը կլինի ու ՀՀ իրավական համակարգում կիրականացվեն լրջագույն փոփոխություններ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել