ՄամուլՏեսանյութ

Երևանի մոլերից մեկի ավտոկայանատեղիում «Դրիֆտ» արած վարորդն բերման ենթարկվեց ոստիկանություն․ Տեսանյութ

Երևանի մոլերից մեկի ավտոկայանատեղիում «Դրիֆտ» արած վարորդն բերման ենթարկվեց ոստիկանություն։

Այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, ուր երևում էր մի մեքենա, որի վարորդը Երևանի մոլերից մեկի ավտոկայանատեղիում, այսպես ասած՝ «դրիֆտ» էր անում:

Տեսանյութի հրապարակումից կարճ ժամանակ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերեցին և՛ մեքենան, և՛ վարորդին: Տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Կիսվել էջում