Ինչպես կարելի է զինվորի մահվան լուրը էս դաժանությամբ հաղորդել ընտանիքին
Ինչպես կարելի է զինվորի մահվան լուրը էս դաժանությամբ հաղորդել ընտանիքին։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի քննչական կոմիտեն արտառոց հաղորդագրություն է տարածել այսօր` մահացած զինծառայող Վոլոդյա Գալոյանին դարձնելով հանցագործ և ինքնասպան միաժամանակ:
Ինչպես է հասցրել քննչական կոմիտեն մի քանի ժամում պարզել բոլոր հանգամանքները և ամեն ինչ բարդել շարքային զինծառայողի վրա, դա արդեն երևակայության խնդիր է:
Ինչպե՞ս կարելի է զինվորի մահվան լուրը էս դաժանությամբ հաղորդել ընտանիքին: Հենց իրենց տարածած հաղորդագրությունը խիստ խոցելի է, 4 ժամում 50 մետր հեռավորության վրա գտնվող զինվորին չեն հայտնաբերել: Իսկ ի՞նչ էր անում զորամասի ղեկավարությունն այդ ընթացքում:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարտավոր է շտապ մեկնել տվյալ զորամաս և հանրությանը բացատրություններ տալ տեղի ունեցածի վերաբերյալ: Ինչքա՞ն կարելի է բոլոր մեղքերը բարդել շարքային զինծառայողների վրա և այսքան հեշտությամբ»: