Մամուլ

Վրացի պատգամավորի ինտիմ տեսանյութը Հայաստանից է տարածվել

Վրացի պատգամավորի ինտիմ տեսանյութը Հայաստանից է տարածվել: Պատգամավոր Էկա Բեսելիայի մասնակցությամբ ինտիմ տեսանյութը տարածել է Վրաստանի քաղաքացի Դ.Ա.-ն։

Նա պատիժ է կրում Հայաստանի կալանավայրերից մեկում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Վրաստանի ՆԳ նախարարության քրեական ոստիկանության պետ Մամուկա Չելիձեն։

Տեսանյութն ապօրինի կերպով նկարահանվել է թաքնված տեսախցիկով՝ 2012 թվականի մայիսին։ Դրա համար 2016 թվականին Վրաստանի կառավարության որոշ բարձրաստիճան անձինք են դատապարտվել։ Սկանդալային տեսանյութը համացանցում սկսել են տարածել հունվարի 28-ին։ Այս պահին դրա պահպանման ու սոցցանցերով և բջջային հավելվածներով զանգվածային տարածման համար 19 մարդ է ձերբակալվել։

«Տեսանյութը 2019 թվականի հունվարին տարածել է Վրաստանի քաղաքացի Դ.Ա.–ն, որը պատիժ է կրում Հայաստանի կալանավայրերից մեկում։ Նա  համացանցում այն տարածել է Հայաստանից։ Տեսանյութը նրան Facebook–ի մեսենջերով ուղարկել է Ռուսաստանի քաղաքացի Մ.Դ.–ն», –ասաց Չելիձեն։

Նա ընդգծեց, որ այս ամենը պարզվել է Հայաստանի իրավապահների հետ համագործակցության շնորհիվ։ Մեղադրյալին պատկանող հեռախոսն առգրավվել է, ֆոնո և տեսասկոպիկ, դիմանկարային ու տեղեկատվական–տեխնոլոգիական փորձաքննություններ են անցկացվել։ Արդյունքում պարզվել է, որ տեսանյութը հենց այդ սարքից է տարածվել։

Դ.Ա.–ին ու Մ.Դ.–ին արդեն մեղադրանքներ են ներկայացվել անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություն տարածելու համար։ Թբիլիսիի քաղաքային  դատարանը նրանց համար որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։

Գործի քննությունը շարունակվում է։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով