Չենք կարողանա երկիր կառուցել՝ հները մարտի են ելել․ Գիսանե Պալյան. Տեսանյութ
«Ապրել օրենքներով. դա է վկայությունը Սահմանադրությունը հարգելու՝ անկախ նրանից, որ այն դեռ փոփոխման փուլում է, և շատ օրենքներ հարկավոր է փոխել»,- «Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում այս մասին ասաց երգահան, երաժիշտ Գիսանե Պալյանը: – Հեղափոխությունից հետո ես ուզում էի, որ առաջին հերթին օրենքի առաջ բոլորը հավասար լինեն, քանի որ մինչ այդ օրենք կար գրված, բայց ոմանց համար գործում էր, ոմանց համար չէր գործում:
Կարծում եմ՝ նոր իշխանությունն ամեն ինչ անում է ըստ օրենքի, և այդ պատճառով է, որ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունենում»:
«Իշխանությունը կանգնած է երկակի խնդրի առջև. հին համակարգից փորձում է կադրեր չներգրավել, քանի որ նրանք կոռումպացված են համարվում, իսկ երիտասարդ նոր կադրերին ընտրելու դեպքում քննադատողներն ասում են՝ մանկապարտեզ է, անփորձ են: Անփորձ լինելը չի նշանակում, որ կորած վիճակում ենք: Կարևորն այն է, որ իշխանության գլխին ազնիվ մարդիկ են»,- նշեց Գիսանե Պալյանը:
Առավել մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում