Արմեն Ղազարյանի՝ Պզոյի հետ, գտնվել եմ նույն սրճարանում. Հայկ Սարգսյան․ Տեսանյութ
Արմեն Ղազարյանի՝ Պզոյի հետ, գտնվել եմ նույն սրճարանում։ Իրականում ես չեմ հայտնվում որևէ սկանդալի կիզակետում, համենայն դեպս վերջին մեկ տարվա ընթացքում, այդպես որոշ լրատվամիջոցներ են ներկայացնում, հաճախ ինձ կապում են մարդկանց հետ, ում ես ընդհանրապես չեմ ճանաչում կամ երբևէ չեմ տեսել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ խոսելով մամուլի այն լուրերի մասին, թե իր վարքագիծը մտահոգում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հարցին, թե համաձայն մամուլի հրապարակումների՝ ինքը քրեական հեղինակությունների հետ կապ ունի, ուրբաթ օրն էլ ԱՄՆ-ից վտարված Արմեն Ղազարյանի՝ Պզոյի, և ՌԴ-ում հետախուզման մեջ գտնվող մի քաղաքացու հետ, որն առավել հայտնի է որպես «Չաղ Ռուստամ», եղել են «Լա Սկալա» սրճարանում, խրախճանք են կազմակերպել, Հայկ Սարգսյանը պատասխանել է․
«Ամիսներ առաջ ինձ կապում էին մեկ այլ քրեական հեղինակության հետ, ում ես երբևէ չեմ տեսել:Էս վերջում էլ ձեր նշած մարդու հետ են կապում, ում հետ ես մեկ անգամ գտնվել եմ նույն սրճարանում, բայց նա եղել է լրիվ այլ մարդկանց հետ, իմ սեղանին չի նստել, ես եղել եմ իմ ընկերների հետ:
Երևանում շատ հեշտ է լինել մի սրճարանում տարբեր մարդկանց հետ, ում հետ կարող են կապել ձեզ, ինչը ես անթույլատրելի եմ համարում»:
Աղբյուր՝ tert.am