ՄամուլՇոու-բիզնես

Սերժ Սարգսյանի մասին երգի կատարման համար Ռազմիկ Ամյանի վաստակավորի կոչումը վտանգի տակ է

Սերժ Սարգսյանի մասին երգի կատարման համար Ռազմիկ Ամյանի վաստակավորի կոչումը վտանգի տակ է։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի: Հ.Գ. Մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է»:

Հիշեցնենք՝ երեկվանից համացանցային բուռն քննարկումների պատճառ է դարձել Ավետ Բարսեղյանի հեղինակմամբ եւ Ռազմիկ Ամյանի կատարմամբ երգը՝ Սերժ Սարգսյանի մասին, որը նվիրված է վերջինիս 65-ամյակին: 

Դժվար չի կռահել, որ նախարարի գրառումից կարելի է ենթադրել՝ խոսքը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգիչ Ռազմիկ Ամյանի մասին է։

Կիսվել նյութով