Ազատ խոսք

Չէ, չէ, մի համոզեք՝ միևնույնն է ոչինչ չեն անում, ոչ նվազագույն թոշակներն են բարձրացրել, ոչ զին. ծառայողների աշխատավարձը

Արտյոմ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չէ, չէ, մի համոզեք՝ միևնույնն է ոչինչ չեն անում։ 

1.Ոչ նվազագույն թոշակներն են բարձրացրել ,
2. ոչ մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձը, 
3. ոչ պոլիկլինկիայի աշխատակիցների աշխատավարձը, 
4. ոչ ԱԱԾ աշխատակիցների աշխատավարձը, 
5. ոչ ոստիկանության աշխատավարձը,
6. ոչ զին.ծառայողների աշխատավարձը, 7.ոչ սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձները կբարձրացնեն,

8. հիմա էլ մինչեւ 18 տարեկան երեխաների բուժումն անվճար չեն դարձնում,
9.ոչ էլ նվազագույն աշխատավարձի շեմն են 55000 հազարից դարձնում 68000։
10.Առողջապահության ոլորտում կայծակնային արագությամբ փոփոխություններ չեն արվել, 11.դատական համակարգում էլ փոփոխություններ չեն սկսվել։ 12.Արդարությունը չի վերականգնվում։ Մանկապարտեզները չեն վերանորոգվում, նորերը չեն բացվում, դպրոցներ չեն վերանորոգվում։
13. Նախկին օլիգարխներից ապօրինաբան սեփականաշնորհված մանկապարտեզների շենքերը պետությանը չեն վերադարձվում
14. Ապօրինի շինություններ չեն ապամոնտաժվում

15. Ապօրինաբար շինթույլտվությունները միևնույնն է տրվում են
16. Ճանապարհները չեն ասֆալտապատվում
17. Քաղաքացիների ահազանգերին անմիջապես չեն արձագանքում և անմիջապես լուծումներ չեն տրվում
18. Կոռուպցիայի դեմ չեն պայքարում
19. Ոստիկանությունը չի փոխել իր գործելաոճը, էլի բռի են։ 

20. Պետավտոտեսչությունը էլի անիմաստ տուգանքներ է ուղարկում ամեն օր։
21. Հարկային փոփոխություններ չեն քննարկվում։
Կարճ ասած սրանք փոփոխություններ չեն։

Հ.Գ. և այս ամենը մի ամբողջ դար ՝1տարի 2 ամիս, իսկ Քաղաքապետի դեպքում մի ամբողջ 8 ամիս ժամանակահատվածում։
Հ.Գ.2. Բա սենց ո՞նց ենք ապրելու»։

Կիսվել