Մամուլ

Օլիգարխները երեկ երեկոյան սուրճ էին խմում «Տաշիրի» այգում

Երևանի Մաշտոցի պողոտայի հարևանությամբ գործող «Տաշիրի» այգում M սրճարանում  երեկ երեկոյան հետհեղափոխական Հայաստանի համար անսովոր տեսարան էր։ Օլիգարխները երեկ երեկոյան սուրճ էին խմում։

Մեկ սեղանի շուրջ նստած  սուրճ էին խմում Գագիկ Բեգլարյանը, ՊԵԿ և «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը,  Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարաների վարկանիշում  26-րդ տեղը զբաղեցնող Սամվել Կարապետյանն ու, իհարկե, Սամվել Ալեքսանյանը։

Ըստ որում, նախ սրճարան եկավ Գագիկ Բեգլարյանը, ապա՝ Վարդան Հարությունյանը, ում հետ Բեգլարյանը ջերմ ողջագուրվեց, ապա միացավ Կարապետյանը, իսկ ամենավերջում՝ Սամվել Ալեքսանյանը։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել