Մամուլ

Սամվել Կարապետյանը Փաշինյանի հետ քննարկել է Գագիկ Բեգլարյանին հանգիստ թողնելու հարցը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ Գագիկ Բեգլարյանին հանգիստ թողնելու խնդիրը:

Թե ինչ համաձայնության են եկել, հայտնի չէ: Բայց, ըստ նույն տեղեկությունների, Սամվել Կարապետյանը խոստացել է ներդրումների որոշակի շարունակություն, ինչպես նաեւ իր հնարավորությունների չափով դրական միջամտություն ՌԴ-ի հետ հարաբերություններում:

Նկատենք նաեւ, որ բացի այն, որ Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Բեգլարյանը «Երեւան Ռիո»-ի համասեփականատերերն են, այլ նաեւ խնամիական կապեր ունեն»:

ԱIռավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով