Երեկ գիշեր սահմանամերձ Բաղանիսը կրկին գնդակոծվել է
Երեկ գիշեր 22:00-ին ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը, այդ թվում նաև Բաղանիս գյուղը:
Սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժը երեկ գիշեր 22:00-ն 20 րոպե տևողությամբ կրակահերթ է արձակել Բաղանիսի համայնքի ողջ երկայնքով:
«Համեմատաբար այս պահին գյուղը հանգիստ է, տուժածներ չկան»,- ասաց համայնքապետը: