Խոհանոց

Համեղ և արագ պատրաստվող սենդվիչ, որը ճաշակելուց հետո անհնար է չհավանել

Համեղ և արագ պատրաստվող սենդվիչ, որը ճաշակելուց հետո անհնար է չհավանել։

Հաճախ, ժամանակի սղության պատճառով՝ տնից դուրս եք գալիս, առանց որևէ բան ուտելու: Իսկ որոշ ժամանակ անց, ձեր մտերիմները, ծանոթներն ու ընկերները սկսում են պնդել, թե չափազանց նիհարել եք, հոգնած տեսք ունեք և այլն:

Անդադար լսելով այդ խոսքերը, դուք որոշում եք վերջ տալ անառողջ սննդակարգին, և այսուհետ սնվել ճիշտ ժամանակին՝ կարգավորելու համար արտաքին թարմ տեսքը: Սակայն հենց հաջորդ առավոտյան, բախվելով ժամանակի խնդրի հետ, կրկին դուրս եք գալիս առանց սնվելու:

Այդ պատճառով էլ, ես ձեզ կառաջարկեմ շատ հեշտ պատրաստվող, բայց և այնպես սննդարար նախաճաշիկ:

Այս սենդվիչները պատրաստելու համար անհրաժեշտ է՝ հաց, ձու, աղ, մայոնեզ, բուսական յուղ:

Թավայի մեջ բուսական յուղով մի կողմից տապակել հացը,

Սենդվիչ բաղադրատոմս 2

Այնուհետև տապակած կողմը պատել մայոնեզով:

Սենդվիչ բաղադրատոմս 1

Իսկ ձուն խաշելուց հետո, քերել և լցնել հացի տապակած ու մայոնեզով պատված կողմի վրա:

Սենդվիչ բաղադրատոմս 4

Բարի ախորժակ։

Սենդվիչ բաղադրատոմս
Կիսվել նյութով