Մարիամ Փաշինյանը մեկնաբանել է Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին։
«Աբովյան քաղաքում իշխող կուսակցության թեկնածուի չընտրվելը միանշանակ ցույց է տալիս պետության վճռականությունը` բացարձակ ժողովրդավարության հասնելու բարդ ու խոչըդոտներով լի ճանապարհին:
Որոշ ֆեյսբուքյան «վերլուծաբաններ» շտապում են անհիմն հետևություններ անել նմանատիպ քաղաքական զարգացումներից հետո, առանց հաշվի առնելու որ այսպիսի երևույթները չափազանց խորքային ազդեցություն են ունենալու, ու հանգեցնելու ազդեցիկ տեղական ու կառուցվածքային բարեփոխումների` հանուն ժողովրդավարության, ու որ ամենակարևորն է, այս բարեփոխումները լինելու են մնայում: