Սերժ Սարգսյանը, կալանքից ազատվելուց հետո, այցելել է Ռոբերտ Քոչարյանին
Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվելուց հետո այցելել է հիվանդանոց, իսկ տանն ընդունել է Սերժ Սարգսյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«ՀՀ երկրորդ նախագահը շուրջ 6 ամիս անցկացրել է անազատության մեջ։ Եվ դրանից հետո Սերժ Սարգսյանը եկել է նրան տեսակցելու։ Հանդիպումը կայացել է տանը» ,– ասաց Սողոմոնյանը։
Թե ինչ հարցեր են քննարկել նախկին երկու նախագահները, Սողոմոնյանը տեղյակ չէ, բայց կարծում է, որ զուտ անձնական հանդիպում է եղել։
Կալանքից ազատվելուց հետո Քոչարյանը նաեւ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է այցելել` ընթացիկ բուժզննման:
«Առանձնապես պատճառ չկար, պարզապես ընթացիկ բուժզննում էր, քանի որ, գիտեք, մի քանի ամիս դրա հնարավորությունը չի եղել»,– ասաց Սողոմոնյանը` վստահեցնելով, որ Քոչարյանը առողջական լուրջ խնդիրներ չունի։