Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում լքել Հայաստանը․ Քոչարյանի գրասենյակ

Ինչպես արդեն հայտնել էինք Ռոբերտ Քոչարյանը այսօր այցելել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

Bavnews.am-ի հարցմանը ի պատասխան Քոչարյանի գրասենյակից հայտնեցին, որ նախագահը բուժ կենտրոն է այցելել բուժզննության համար: Նա երկար ժամանակ չի կարողացել այցելել բժշկի և ստացել է համապատասխան բուժում: Այս պահին նրա մոտ որևէ խնդիր չկա, Ռոբերտ Քոչարյանն առողջ է:

Գրասենյակից նաև հայտնեցին, որ իրականությանը չեն համապատասպանում այն տեղեկությունները, որ նա պատրաստվում է մեկնել Հայաստանից: