Մամուլ

Մինչև 2020 թվականը նախատեսվում է լուծել նախկին զինծառայողների բնակարանային խնդիրները

Մինչև 2020 թվականը նախատեսվում է լուծել նախկին զինծառայողների բնակարանային խնդիրները։ Ծրագրի համար հատկացվել է 5 մլրդ 705 մլն դրամ գումար:

«Մեր երկրում, երբեմն, հետաքրքիր տրամաբանություն է գործում: Երբ,  ասենք՝ ինչ-որ մի հարց մեռյալ կետում է տասնյակ տարով, ոչ մեկ դրա մասին ոչ հիշում է, ոչ մտածում, ոչ ուզում է լուծի, ընդհանրապես չի էլ հիշում դրա մասին, բոլորը կարծես նորմալ են:

Իսկ երբ կամք է ցուցաբերվում, և թեկուզ  շահառուների 90 տոկոսի, 80 տոկոսի կամ կեսի խնդիրը 100 տոկոսով լուծում ենք, բողոքներ են ի հայտ գալիս, որ՝ այս ինչ եք անում, այս ինչ եք լուծում:  Սա ինձ համար անհասկանալի տրամաբանություն է:

Հիմա մենք ի՞նչ ենք ասում: Ասում ենք՝ ժողովուրդ ջան, մարզերի ժողովրդի հարցը մենք լուծում ենք, Երևանում էլ առաջարկում ենք տարբերակ:

Եթե այդ տարբերակը ձեզ ձեռնատու է՝ խնդրեմ, այդ տարբերակից օգտվեք, եթե ձեռնատու չէ, այդ ինչպես է 10 տարի սպասել եք, հիմա մի ամիս, մեկ շաբաթ էլ չեք կարողանում սպասել, ուրեմն որոշակի ժամանակ էլ սպասեք»,-ասեց Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել