Ազատ խոսք

«Այլասերվածության պիղծ քարոզը Հայաստանում տեղ չունի». Գագիկ Համբարյան

«Այլասերվածության պիղծ քարոզը Հայաստանում տեղ չունի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Համբարյան ։

«Այս այլասերվածության և մանկապղծության քարոզի համար պատասխանատու են ՀՀ իշխանությունները և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանզի այս ամենի հետևում կանգնած անձը՝ Լարա Ահարոնյանը, նրա հարազատ՝Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ է…

Սույն տիկնոջ թիմակիցներն այս քարոզը տանում են ընտանեկան և սեռական բռնության դեմ պայքարի քողի տակ…

Պարոն վարչապետ, սանձեք ձեր շրջապատի որոշ սանձարձակներին և այլասերվածներին…

Ամեն ինչ չափ ունի… Չվերածեք Հայաստանը սոդոմ-գոմորի…

Ինձ թվում է ժամանակն է, որ տիկին Լարան էքստրադիցաիա արվի Կանադա, որտեղ նրա գաղափարներին հավանողները բավական շատ են…»։

Կիսվել