Արայիկ Հարությունյանը, անհասկանալի պատճառով միանգամից ինքն իրեն գտավ երեկ իմ հրապարակած պատմության մեջ
«Արայիկ Հարությունյանը, անհասկանալի պատճառով միանգամից ինքն իրեն գտավ երեկ իմ հրապարակած պատմության մեջ»։ Վազգեն Սաղաթելյանը Ֆեյսբուքյան ր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկվա իր կատարծ ևս մեկ գրառմանը ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։
«Սիրելի՛ ընկերներ,
Աշխատավորի միջազգային օրվա առթիվ (համ էլ շնորհավո՛ր) առաջարկում եմ մի քիչ աշխատենք, նախ՝ բարձրացնելու համար ԿԳՆ Արայիկ Հարությունյանի գրագիտության մակարդակը և հետո երեկվա միջադեպից փորձենք հանրօգուտ արդյունք ստանալ:
Արդեն գիտեք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ինձ համար անհասկանալի պատճառով միանգամից ինքն իրեն գտավ երեկ իմ հրապարակած պատմության մեջ (միգուցե պատմության որոշ դրվագներ իրենց ծանոթ էին) չփորձեց ճշտել, հստակեցնել թե կոնկրետ ում մասին է խոսքը, այլ միանգամից ագրեսիվ կերպով սկսեց սպառնալ, թե բա պատասխան ես տալու «սուտ մատնության կամ զրպարտության համար»։
Նախապես ասեմ, որ Արայիկ Հարությունյանի կողմից նման հարցադրման դեպքում անգամ չէի էլ փորձելու հերքել, որ հենց իրեն եմ նկատի ունեցել, բայց քանի որ նա անգամ ճշգրտելու փորձ չարեց, սկսում եմ ԿԳ նախարար Արայիկի կրթադաստիարակչական աշխատանքը։
ԿԳ նախարարը ոչ միայն չի տիրապետում այն ոլորտին, որի մեջ փորձում է քիթը մտցնել, այլև այնքան ինքնավստահ է, որ չի ճշտում նախօրոք, օրինակ, նախարարության իրավաբանական բաժնից (եթե իհարկե այդպիսի բաժին կա և չի օպտիմալացվել) թե ի՞նչ ասել է «սուտ մատնություն»:
Սուտ մատնության մասին խոսք կարող էր գնալ բացառապես այն դեպքում, եթե ես դիմեի քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող պետական մարմիններին, ասենք օրինակ իրենց սիրելի ՀՔԾ, և հանցագործության մասին սուտ հաղորդում տայի, ընդ որում՝ հստակ մատնանշելով հանցագործություն կատարող անձին և նրա կատարած արարքը։ Էդ «կամ»-ն էլ չի փրկում իրեն, թե չէ նույն տրամաբանությամբ կարող էր գրել «սպանության կամ զրպարտության համար»։ Մի խոսքով՝ lol.
Անցնենք զրպարտությանը։ Ինչպես նշեցի, դրա պատասխանատվությունը ես պատրաստ էի ու պատրաստ եմ կրել, եթե դատարանը որոշի, որ սա զրպարտություն է, բայց սա հարցի փոքր ու աննշան կողմն է։ Ըստ իս, այստեղ ավելի կարևոր է ԿԳ նախարարի վարքագիծը։ Եթե մեկի հետ կապ չունեցող բան լինի, ինչո՞ւ նա պետք է այսքան նյարդային արձագանքի, առանց ճշտելու կամ գոնե մասնագետի կոնսուլտացիա ստանալու՝ արդյունքում էլ ստացվի այսպիսի անգրագետ գրություն։
Կարելի էր գնալ «օրենքի երկիր ստեղծելու» ճանապարհով՝ պահանջել հերքում և նաև վնասի փոխհատուցում՝ զրպարտության համար։ Բայց ի՞նչ է նշանակում գրառումից կես ժամ հետո սաղ գործերը թողնել ու արագ գրել թե բա «իրավապահ մարմիններին եմ փոխանցել»։ Խելքիդ ձյուն գա, պարոն նախարար։
Իմիջիայլոց, վաղուց ժամանակ է, որ ձերբազատվեք ֆեյսբուքյան ակԾիվիստի ձեզ հոգեհարազատ կերպարից ու աշխատեք, սիրելի երեխաներ ու Արայիկ: Հավատացած եղեք, դատարանում սեփական անմեղությունը ապացուցելու առիթներ հաստատ ունենալու եք»: