Շոու-բիզնես

Սա իրոք մեծագույն ողբերգությունա ու հղի շատ վատ հետևանքներով․ Սարգիս Գրիգորյան

Սա իրոք մեծագույն ողբերգությունա ու հղի շատ վատ հետևանքներով․Դերասան Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«1 օր օդանավակայանում ինքնաթիռ սպասելիս ունեցա էդ ազատ ժամանակը՝ մի փոքր ուսումնասիրել ֆեյսբուքում տիրող բարոյահոգեբանական, «մարդասիրական» «առողջ» մթնոլորտը․․․

2 ժամ փորփրելուց հետո անկեղծ սարսափեցի․․․ Ժող ջան էս ոնց եք խոսում իրար հետ․․․ Էս ինչքան ատելություն կա մեկդ մյուսի նկատմամբ․․․ Սա իրոք մեծագույն ողբերգությունա ու հղի վատ, շատ վատ հետևանքներով․․․ Սա քաղաքացիական պատերազմա ուղղակի սոցյալական ցանցերում․․․ «Աստված տա ինտերնետից դուրս չգա»:

Դուք պատկերացնում եք ատելության այն չափաբաժինն ու անբարո խոսքերի շռայլությունը ինչ լուրջ հարված կարող է հասցնել մեր մտածողությանն ու միասնականությանը․․․ Ցավոք, ի ուրախություն մեր թշնամիների․․․ Ախր սենց ոնց կլինի․․․

Մեզ մոտ ոչինչ չի ստացվելու նման մթնոլորտում, հաստատ չի լինելու էն հեքիաթը, որին հավատացել եմ ես ու շատերը․․․ Ինչու՞․․․ Ասեմ․․․ որովհետև հեքիաթները ատելության ծնունդ չեն, հեքիաթները սիրո ու համերաշխության մթնոլորտում են դառնում իրականություն․․․

Հարգեք մեկդ մյուսի կարծիքը։ Ընդունեք որ կարող են լինել ուրիշ ճշմարտություններ, որոնք Ձեր ճշմարտության հետ միգուցե կապ չունի։
Վաղը, Աստված մի արասցե, պատերազմը որ սկսվեց էս հոգեբանությամբ ու էս ատելությամբ մենք տանուլ կտանք ամեն ինչ։

Խնդրում եմ հարգալից եղեք մեկդ մյուսի նկատմամբ։ Քննադատեք ինչքան ուզում էք, բայց մի անպատվեք, մի նսեմացրեք Ձեր հայրենակցին, մի ատեք ու մի դարձրեք թշնամի։

Ես կարծում եմ այս պահի ամենակարևոր բարեփոխումը հանրության շրջանում հարգանքի ու միասնականության պրոպագանդան ուժեղացնելն է…
Նման պլատֆորմի վրա միայն կարելի է ստեղծել Նոր Հայաստան…

Հ.Գ. ребята давайте жить дружно»:

Կիսվել