Օրբելյանն ու Օպերային թատրոնի աշխատակիցները պատրաստվում են դատի տալ Նազենի Ղարիբյանին
Օրբելյանն ու Օպերային թատրոնի աշխատակիցները պատրաստվում են դատի տալ Նազենի Ղարիբյանին
Մարտի 26-ի երեկոյան, Կոնստանտին Օրբելյանը նամակ էր ստացել, որտեղ նշված էր, որ ապրիլի 1-ից նա այլևս չի զբաղեցնում թատրոնի տնօրենի պաշտոնը։ Նրա խոսքով` Ղարիբյանը վաղուց էր ուզում դա անել։
Օրբելյան պատմեց, որ երեկ 22։00-ին նրան զանգահարել է ՀՀ մշակույթի նախկին նախարար, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը և ասել, որ այս ամենն իր համար զարմանալի է և ապշեցնող։
Օրբելյանի օրոք թատրոնը միայն վերելքներ է ունեցել, կազմակերպվել են տարբեր հյուրախաղեր և ներկայացումներ։
Օրբելյանը նշեց, որ թատրոնի անձնակազմը, ինչպես նաև ինքը մտադիր են դատարան դիմել։ Թատրոնի աշխատակիցները վաղը կհանդիպեն Ղարիբյանին և կփորձեն պարզաբանել իրավիճակը։