ՄամուլՄշակույթ

Նազենի Ղարիբյանը աշխատանքից ազատել է Կոնստանտին Օրբելյանին

Նազենի Ղարիբյանը աշխատանքից ազատել է Կոնստանտին Օրբելյանին

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին:

Այս մասին Bavnews.am-ին հայտնեցին թատրոնից և նշեցին, որ Օրբելյանին ուզում էին թողնել միայն գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, սակայն նա հրաժարվել է։ «Կամ բոլոր պաշտոններում կմնամ, կամ կհեռանամ»․- ասել է Օրբելյանը։

Իսկ բուն պատճառն ու մանրամասները՝ խոստացան հայտնել մի փոքր ուշ։

Օրբելյանին Հայաստան էր հրավիրել նախկին նախագահ Սերժ Սարգսյանը և պարգևատրել բարեկամության շքանշանով։

Կիսվել նյութով