Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար հանրապետության առաջին տիկինը իր կինն է․ Նիկոլ Փաշինյան
Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար հանրապետության առաջին տիկինը իր կինն է․ Նիկոլ Փաշինյան
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին, թե ի վերջո, ո՞վ է Հայաստանի առաջին տիկինը, վարչապետի՞ կինը՝ Աննա Հակոբյանը, թե՞ նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը՝ Փաշինյաննը պատասխանեց։
«Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե դրանք ինչ քննարկումներ են, Հանրապետության առաջին տիկնոջ, Հանրապետության առաջին տղամարդու: Մի ժամանակ էլ կար քննարկում Հայաստանում միակ տղամարդու մասին: Դրանից պրծանք, հիմա էլ Հանրապետության միակ կնոջ քննարկո՞ւմ ենք մտել:
Սա ի՞նչ թեմա է։ Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար հանրապետության առաջին տիկինը իր կինն է, եւ յուրաքանչյուր հայաստանցու համար հանրապետության առաջին պարոնն իր ամուսինն է։ Բոլոր նրանց համար, որոնք դեռ չեն գտել իրենց առաջին տիկիններին ու առաջին պարոններին, ես մաղթում եմ երջանիկ ընտանիքներ ձեւավորել»: