Անժելա Սարաֆյանի փառահեղ զգեստը ցնցել է բրիտանական պարբերականին, որը հայուհուն անվանել է «պարահանդեսի թագուհի» (Photo)
Հոլիվուդի հայ աստղ Անժելա Սարաֆյանը դարձել է Emmy-70 հեռուստատեսության մրցանակի կարմիր գորգի հերոսուհին։ Այդպիսի կարծիք ունի բրիտանական Daily Mail պարբերականը։ «Հնարավոր է` Westworld-ի աստղ Անժելա Սարաֆյանն առաջադրված չի եղել Emmy մրցանակի, բայց նա, անշուշտ, մրցանակ է շահել ամենամեծ զգեստի համար», -գրում է պարբերականը։
Սև թավիշից կարված զգեստն իր գեղեցկությամբ և շքեղությամբ ցնցել է ներկաներին։ Շատերը հարց են տվել. «Իսկ դերասանուհին ինչպե՞ս է նստում արվեստի այդ ստեղծագործությամբ»։ Ոճաբանը Լոս Անջելեսում հայտնի դիզայներ Ավո Երմաղյանն է։
Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: 2000 թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։ Անժելան խաղացել է «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը «Մթնշաղ. լուսաբաց. մաս 2» ֆիլմում։
Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը: Emmy-ի 70-րդ մրցանակաբաշխությունը կայացել է 2018թ-ի սեպտեմբերի 17-ին Լոս Անջելեսի Microsoft Theater-ում, հաղորդավարները եղել են Մայքլ Չեն և Քոլին Ջոսթը։
Աղբյուր՝ armeniasputmik.am