Մամուլ

Առաջիկայում համաներում կհայտարարվի՝ նվիրված Անկախության տոնին. «Ժամանակ»

Առաջիկայում համաներում կհայտարարվի՝ նվիրված Անկախության տոնին

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առաջիկայում կարող է դիմել խորհրդարան համաներում հայտարարելու առաջարկությամբ:

Համաներումը կարող է նվիրված լինել Հայաստանի անկախության տոնին:

Հայաստանում վերջին անգամ համաներում է հայտարարվել 2013թ., և չնայած ազատազրկման մեջ գտնվողների ու նրանց հարազատների բոլոր սպասումներին, որ նախագահ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարեր նաև 2015թ. Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, համաներում այդպես էլ չեղավ»:

Կիսվել