«Իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի». Վիկտոր Սողոմոնյան
«Իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի». Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը չկայացավ: Ասուլիսը այսօր չի կայանա, այս մասին հայտնեց 2-րդ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:
«Ինչպես տեսաք՝ իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի և դրա համար իրենց ակտիվիստներին ուղարկել էին, որ ասուլիսը տապալվի»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը՝ վերացնելով առաջին ատյանի դատարանի որոշումը Քոչարյանին «Մարտի 1-ի» գործով կալանավորելու վերաբերյալ: