Մամուլ

Ակտիվիստները ներխուժեցին դահլիճ․ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալված է (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսն այս պահի դրությամբ տապալված է: Նրա դեմ ակցիա անողների մի խումբ ուժով ներխուժեց ասուլիսի սրահ և «Ռոբերտ, մարդասպան» վանկարկումներով գրավեց սրահը:

Նրանք մոտեցան այն սեղանին, որտեղ պետք է նստեր Քոչարյանն ու պաստառ դրեցին՝ «Պրիվետ, Ռոբ գրությամբ»։ Որին հաջորդեց Վարդգես Գասպարի քայլը, ով պառկեց սեղանի մոտ՝ կրծքին պահած Մարտի մեկի տասը զոհերի նկարները:

Կիսվել նյութով