15 նախագիծ, որ կիրականացնի Հայկ Մարությանը՝ քաղաքապետ դառնալու դեպքում
15 նախագիծ, որ կիրականացնի Հայկ Մարությանը՝ քաղաքապետ դառնալու դեպքում
1. Հիմնել մետրոյի 3 նոր կայարաններ՝ Էրեբունիում, Աջափնյակում և Հարավ-Արևմտյան թաղամասում:
2. Պետականացնել հասարակական տրանսպորտը, արմատախիլ անել «գիծ» և «գծատեր» երևույթը:
3. Լուծել կայանատեղիների խնդիրը՝ կառուցելով վերգետնյա բազմահարկ կայանատեղեր:
4. Աստիճանաբար անցում կատարել Երևանում արևային էներգիայի օգտագործմանը՝ արևային պանելների և այլ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:
5. Քաղաքային մեծ աղբամանները փոխարինել ալյումինե աղբամաններով՝ դրանց «կյանքը» երկարացնելու համար:
6. Վերականգնել նախկին Երիտասարդական պալատը՝ պահպանելով հին կոնցեպցիան:
7. Խաղատների օրինակով՝ գիշերային ակումբներին ևս օրենքով պարտավորեցնել գործունեություն ծավալել քաղաքից դուրս գտնվող վայրերում:
8. Պահպանել քաղաքային շենքերի ճարտարապետական տեսքն՝ արգելելով մեծ արագությամբ առաջադիմող պատշգամբների ավելացումը:
9. Արգելել պատմամշակութային կառույցների տանիքներին կապի օպերատորների կողմից ալեհավաքների տեղադրումը:
10. Շաբաթ-կիրակի օրերին բակերում կազմակերպել մանկական ներկայացումներ, վերականգնել բակային կինոդիտումների ավանդույթը:
11. Վերականգնել Երևանի անձնագիրը հանդիսացող Էրեբունի ամրոցն՝ այն զինելով նորագույն լազերային, 4D, լուսային և այլ ժամանակակից հնարավորություններով:
12. Վերանորոգել քաղաքային ջրահեռացման համակարգը, դիտահորերում հավաքվող ջուրն ուղղել քաղաքամերձ շրջանների ոռոգմանը:
13. Խստացնել վերահոսկողությունը քաղաքային սպասարկող ծառայությունների հանդեպ՝ «Վիոլա ջուր», «Սանիտեկ», «ՀԷՑ»:
14. Հանրային նշանակության օբյեկտները հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին:
15. Շենքերի վերելակներում տեղադրվող գովազդներից գոյացող գումարները ծառայեցնել վերելակների նորացմանը: