14-ամյա երեխայի անհետացման դեպքով սպանության հոդվածով քրգործ է հարուցվել
Հունիսի 8-ից անհետ կորած համարվող 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել: Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
«Այդ հոդվածով քրեական գործի հարուցումն ամենևին չի նշանակում, թե հենց սպանության վերաբերյալ տեղեկություն կա, կամ փաստական տվյալներ են ձեռք բերվել: Այն դեպքում, երբ անձի համարվում է անհետ կորած և սահմանված ժամկետում նրա գտնվելու վայրը հայտնի չի դառնում, սպանության հատկանիշներով հարուցվում է քրեական գործ և կատարվում է քննություն:
Այդ ընթացքում անձի հայտնվելու պարագայում քրեական գործը կարճվում է հանցադեպի բացակայության հիմքով: Հույս ունենք, որ տվյալ դեպքում հենց այսպիսի ելք կունենանք»,- նշեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ 14-ամյա Հայկ Հարությունյանի անհետանալու վերաբերյալ հաղորդումը ստացվել է հունիսի 8-ին: Արդեն 10 օր է՝ իրավապահները, փրկարարներն ու կամավորները որոնում են աուտիզմ ունեցող երեխային: