Մամուլ

«Առաջին անգամ եմ այսպիսի ցավ ապրում»․ Նոնա Վանեցյանը ցավալի լուր է հայտնել

Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը, Instagram-ի իր էջում ցավալի լուրով է կիսվել։

Նա հայտնել է, որ կյանքից հեռացել է իրենց տղաների քավորը՝ իրենց համար անչափ հարազատ ու թանկ մարդ։

«Առաջին անգամ եմ այսպիսի ցավ ապրում։ Երբ կյանքից հեռանում է մեծահասակ մարդ, որքան էլ ցավալի լինի, փորձում ես ընդունել կյանքի անխուսափելի օրենքը, բայց երբ հեռանում է ընդամենը 52-ամյա մարդ, սիրտդ ու միտքդ հրաժարվում են ընդունել իրականությունը»,- գրել է Նոնա Վանեցյանը։

Նշենք, որ Արթուր և Նոնա Վանեցյանների ընտանիքը բավականին ակտիվ է Instagram-ում և հիմնականում իրենց հետևորդների հետ կիսվում է ընտանեկան ու ուրախալի իրադարձություններով։

Կիսվեք ձեր էջում