4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Իրանի Խոյ քաղաքում տեղի է ունեցել 4.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումները զգացվել են նաև Նախիջևանի սահմանային շրջաններում։
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով ժամը 01։25-ին, էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ Նախիջևանի՝ էպիկենտրոնին սահմանակից շրջաններում ցնցումների ուժգնությունը հասել է 3 մագնիտուդի։
Երկրաշարժի մասին հայտնում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։
Նշվում է, որ Խոյի շրջանը գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թուրքիայի և Նախիջևանի սահմանների հարևանությամբ։


