Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի որդին հաղթել է «Our Generation»-ում
Տաշքենդում կայացած «Our Generation 2026» («Մեր սերունդը») մանկական երգի միջազգային մրցույթում մասնագիտական ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ, 12-ամյա Լեոն:
Լեոն մրցույթում հանդես է եկել «Մամա» երգով։
Նշենք, որ Լեոն կիթառ է նվագում, զբաղվում է ֆուտբոլով, լողով և թենիսով։ Նա նկարահանվել է նաև «Մոլորվածը» գեղարվեստական ֆիլմում՝ մարմնավորելով Արամի կերպարը։
Լեոն երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին է։
Հիշեցնենք, որ «Our Generation»-ը մանկական հեղինակային երգի հեռուստատեսային մրցույթ է, որի նպատակն է բացահայտել և աջակցել տաղանդավոր պատանի կատարողներին։
Տեսանյութը ստորև․


