«Ճառագայթի գնալու ամենօրյա համերգներից մի հատված»․ Գոռ Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Ամիսներ առաջ դերասան և երգիչ Գոռ Հակոբյանն իր ինստագրամյան էջում հայտնել էր, որ ընտանիքի հետ մեկնում է Գերմանիա՝ որդու՝ Ֆելիքսի բուժման նպատակով։
Ֆելիքսն արդեն ենթարկվել է անհրաժեշտ լուրջ վիրահատական միջամտության, որը բարեհաջող է անցել։
Գոռ Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ խոսելով որդու՝ Ֆելիքսի բուժման ճանապարհի և դրական տրամադրվածության մասին։
Տեսանյութին կից նա գրել է. «Ճառագայթի գնալու ամենօրյա համերգներից մի հատված»:
Տեսանյութը ստորև․


