ՄամուլՏեսանյութ

Վալոդյա Գրիգորյանին սպանողը սկանդալային հայտարարություններ է արել դատարանում

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատարանում հարցաքննվում են մեղադրյալները։ Հիշեցնենք, որ մեկ տարի սեպտեմբերի 23-ին իր տան բակում սպանվեց Փարաքար համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը։ Նա դաժանաբար սպանվեց համայնքապետի պաշտոնը ստանձնելուց ընդամենը հինգ ամիս անց, գրում է armlur.am-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի Արծրուն Գալստյանը։

Հիշեցնենք, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով 2025–ի սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը։

Սեպտեմբերի 28-ին երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։

Սպանությունը կատարելու համար կալանավորված է Գեւորգ Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Կիսվեք ձեր էջում