Մամուլ

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են

Հունգարիայի ներկայիս վարչապետ Պետեր Մադյարը հայտնել է, որ երկրի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի եղբայրը՝ Ահարոն Օրբանը, ձերբակալվել է։ Նա կասկածվում է վիզային մախինացիաների մեջ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դատարանը նրա նկատմամբ կալանավորման որոշում է կայացրել։

Դատարանը հիմնավորել է, որ Վիկտոր Օրբանի կրտսեր եղբայրը, ինչպես նաեւ վիզային մախինացիաների գործով ներգրավված մյուս անձինք կարող են դիմել փախուստի եւ խուսափել արդարադատությունից։ Այդ պատճառով դատարանը նպատակահարմար է համարել նրանց նկատմամբ նախնական կալանք կիրառել։

Ահարոն Օրբանին եւ նրա գործակիցներին կասկածում են Վիետնամից Եվրոպա անօրինական միգրացիա կազմակերպելու մեջ։ Մասնավորապես, խոսքը հունգարական դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Շենգենյան գոտու մուտքի վիզաների ձեւակերպման մասին է։

Կիսվեք ձեր էջում