Մամուլ

Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները

Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները։

Այս մասին գրել է բժիշկ Դիանա Մարտիրոսյանը։

«Այսօր ծնվեցին 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները… Սա այն լուրն է, որ լսելիս անհնար է չհուզվել։

Ծովինա՛ր ջան, քո ուժն ու սերը բառերով նկարագրելն անհնար է։ Դու իսկական հերոսի մայր ես։

Շնորհակալ եմ, որ այս ճանապարհին վստահեցիր ինձ։ Ինձ համար մեծ պատիվ է լինել ձեր պատմության մի մասը»,- գրել է նա։

hamlet unusyan 1 768x1024 1
Կիսվեք ձեր էջում