Բացառիկ լուսանկար․ ով է Արթուր Ալեքսանյանի կինը
Համացանցում է տարածվել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի կնոջ՝ Անիի լուսանկարը։
Մարզիկը մինչ այս խուսափում էր հանրությանը ներկայացնել իր ընտրյալին․ անգամ հարսանեկան արարողությունից հրապարակված լուսանկարներում և տեսանյութերում Անիի դեմքը չէր երևում։
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է նոյեմբերի 8-ին՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։ Պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Գևորգ եկեղեցում։ Անիին նույնպես Գյումրիից է։
Հարսանեկան արարողությունն ու տոնակատարությունն անցել են նեղ ընտանեկան և ընկերական միջավայրում՝ հարազատների, մտերիմների ու ընկերների մասնակցությամբ։ Հյուրերի թվում են եղել նաև հայկական ըմբշամարտի անվանի ներկայացուցիչներ։
Երեկոյի ընթացքում ներկաներին իրենց կատարումներով ուրախացրել են Karen Sevak Band-ը, Արկադի Դումիկյանը, Ռազմիկ Ամյանը և այլ երգիչներ։
Լուսանկարը ստորև․


