ՏեսանյութՄամուլ

Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես է պայթում Մասիսի գազալցակայանը

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում։

Ժամը 18։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ գազալցակայանում ավտոմեքենա է պայթել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի լիցքավորման սարքի մոտ։ «Opel» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ գազալցակայանին պատճառվել է խոշոր նյութական վնաս։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հրապարակվել է նաև տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է պայթում գազալցակայանը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում