ՄամուլՏեսանյութ

Երևանում ավտոբուսի կողաշրջման դեպքի վայրն այս պահին. 11 վիրավորները հնդիկներ են

Քննչական կոմիտեից ArmLur.am-ին փոխանցել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հատկանիշներով։

Հայտնել էինք, որ Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ «Hyundai» ավտոբուսը Աճառյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ Երևանի 103 շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել օտարերկրացի 11 վիրավորների և տեղափոխվել հիվանդանոցներ. Պարզեցինք բոլոր վիրավորները հնդիկներ են։

Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում Է, որ վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել են մի մասը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մի մասն էլ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Shamshyan.com-ը հայտնել էր,որ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Մանրամասները ՝ տեսանյութում․

Կիսվեք ձեր էջում